211652_close_icon
views-count1230 դիտում article-date 23:30 12-12-2022

Սնանկության կառավարիչների թիվն ավելացավ ևս վեցով. ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման աշխատանքները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել են 2022թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հանձնաժողովի աշխատանքները:
Առաջին փուլի 43 մասնակիցներից բողոքարկման արդյունքների հաշվառմամբ երկրորդ փուլին ներկայացել է 6 մասնակից:
Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն:
Մասնակիցն իրավունք ուներ պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ վարքագծի կանոնների իմացությունը, որպես կառավարիչ գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Նշված իրավիճակի ընտրությունը կատարվել է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակցի վերջնական գնահատականը:
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2022թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած բոլոր մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

2022թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած մասնակիցների ցանկ

Անուն Ազգանուն – Իրավիճակային խնդրի լուծման միավորներ

1 Նորայր Ավագյան 19
2 Հասմիկ Զաքարյան 18.5
3 Էդմոնդ Խաչատրյան 16.4
4 Նարեկ Խաչիկյան 19
5 Նարեկ Սարգսյան 17.2
6 Շուշանիկ Վարդանյան 17.6

Հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանն առաջարկել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին ցանկում նշված մասնակիցներին շնորհել սնանկության գործով կառավարչի որակավորում:

Նմանատիպ նյութեր