1365 դիտում
18:59 21-08-2015
Սնանկության գործերով կառավարիչների թիվը համալրվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած 34 դիմորդներից քննությանը ներկա են եղել 31-ը:
Որակավորման ստուգումն անցկացվել է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` նախապես հրապարակված 500 հարցից 100 հարց ընտրելու միջոցով: Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից
մասնակիցներին թեստային առաջադրանքի կարգի ներկայացումից և թեստերի բաժանումից հետո նրանց տրվել է 150 րոպե ժամանակ թեստային առաջադրանքի լրացման համար: Կարգի համաձայն, հարցերից 90-ին ճիշտ պատասխանած մասնակիցներն անցնում են ստուգման հարցազրույցի փուլ:
Հարցազրույցը մասնակիցների համար անցկացվել է համակարգչից պատահական ընտրությամբ ձևավորած հարցատոմսերով: Յուրաքանչյուր մասնակցին տրված հարցատոմսում պարունակվում է 4 հարց, իսկ հարցատոմսը մասնակիցներից յուրաքանչյուրի համար համակարգչից ձևավորվում է իր իսկ ներկայությամբ:
Որակավորման ստուգման երկու փուլի անցկացումից հետո մրցույթին մասնակցած 31 անձանցից որակավորվել է 18-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1021 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան