1247 դիտում
09:21 22-04-2020
Մնացականյանը, Մամեդյարովն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Մասնակիցներն քննարկել են տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորեցին իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:
Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:
Նմանատիպ նյութեր
2997 դիտում
20:14 30-01-2020
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել
1310 դիտում
10:37 10-03-2014
Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
822 դիտում
15:19 28-04-2015
Մամեդյարովն ապրիլի 30-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Այս բաժնից
304 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
313 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ