211652_close_icon

Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

views-count1682 դիտում article-date 10:37 10-03-2014
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը: Հանդիպմանը քննարկվելու է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հետագա քայլերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 3-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նմանատիպ նյութեր