Մամեդյարովն ապրիլի 30-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ապրիլի 30-ին ինքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կանցկացնեն, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և խաղաղ կարգավորման ուղիները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Apa գործակալությունը:
Մամեդյարովը նշել է, որ փարիզյան հանդիպման մասին ինքը նախապես էր պայմանավորվել համանախագահների հետ:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 29-ին, Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: