211652_close_icon
views-count4021 դիտում article-date 23:00 16-04-2020

Գործարարն ահազանգում է. Ապօրինությունների հետևանքով 20 մարդ կարող է զրկվել աշխատանքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/11752?fbclid=IwAR2mrDtu7o-w-c85jxVBN6BQSnmRX1ZfJuI_amPHsMPYXoH5jBQqX0OsDks]Newmedia.am[/url]-ը գրում է. «Մեր այգին» ռեստորանային համալիրը մի կարևոր առանձահատկություն ունի. տնական ու համով խոհանոց ունենալուց զատ, այստեղ կարելի է իսկապես հանգստանալ, կտրվել առօրյա թոհուբոհից` բնության գրկում, պտղատու ծառերով ու թռչուններով շրջապատված հրաշալի միջավայրում: Այցելուների համար գրավիչ լինելուց բացի, համալիրը նաև աշխատատեղի խնդիր է լուծել` ամռանը մոտ 20 մարդ աշխատանքով է ապահովվում: Սակայն համալիրն այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ` ջուր չկա: Իսկ դա կենսական անհրաժեշտություն է մոտ 5000 քմ. տարածքով, պտղատու ծառերով, որտեղ այս օրերին թեև չեն աշխատում, բայց ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Ռեստորանային համալիրն, ի սկզբանե, մեկ՝ ոչ հզոր, ջրագիծ ունեցել է, որը սակայն, բավարար չէ հսկա տարածքի համար: Համալիրի տնօրենը` Սարգիս Մկրտչյանը խոստովանում է, որ մոտ 3 տարի առաջ ստիպված տարածքով անցնող մեկ այլ` հիմնական մի ջրագծից ապօրինի ջուր է քաշել: 10 օր անց դիմել է այն ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությանը` ջրաչափ տեղադրելու և այդ նոր ջրագիծն օրինականացնելու համար: Տարածք են եկել «Վեոլիա Ջրի» աշխատակիցները, արձանագրել, որ ապօրինի ջրագիծ է քաշվել և ջուր է օգտագործվել: Սարգիս Մկրտչյանը` չթաքցնելով իր մեղքի բաժինն ասել է, որ պատրաստ է օրենքով սահմանված տույժ-տուգանքը վճարել, ապա օրինականացնել ջրագիծը: «Վեոլիա Ջրի» աշխատակիցները սակայն, ապօրինի ջրագիծ անցկացնելու համար համալիրի սեփականատեր Սարգիս Մկրտչյանին չի տուգանել: «Վեոլիա Ջուր» ընկերության Քանաքեռի մասնաճյուղի Սպասարկման բաժնի պետ Արամ Սահակյանը սպառնացել է դատի տալ նրան, խոստումը կատարել է, դատի է տվել ու նրա նախաձեռնությամբ քրեական գործ է հարուցվել: Հետո արդեն դատարանում է պարզվել, որ Արամ Հասակյանը Սարգիս Մկրտչյանին տուգանելու փախարեն, նրանից կլորիկ գումարով կաշառք է պահանջել` 4000 դոլար: Սարգիս Մկրտչյանի խոսքով, Արամ Սահակյանը պատճառաբանել է, թե ռեստորանատեր է, պետք է նորմալ ջրագիծ ունենալու համար դրա գինը վճարի: Արամ Սահակյանի խոսքով, այդ գումարը պետք է մինչև վերևներ կիսվեր: Սարգիս Մկրտչյանը կտրականապես հրաժարվել է կաշառք տալ, առաջարկել է հարցը լուծել օրինական ճանապարհով և ջրաչափ տեղադրել: Սակայն «Վեոլիա Ջրի» Սպասարկման բաժնի պետի հետ ոչ մի կերպ համաձայնաության գալ չի ստացվել: Ավելին` Սարգիս Մկրտչյանին, այսպես ասած, խելքի բերելու համար, նույն Արամ Սահակյանի ցուցումով, «Մեր այգին» ռեստորանային համալիրից 800 մ-ից մոտ 1 կմ հեռու` հատելով երեք տարածք` Արաբկիր, Ավան և Նոր Առինջ, չեն զլացել անգամ հսկա փողոցն են հատել ու անցել և Սագիս Մկրտչյանի անունով ջրաչափ են տեղադրել, ժողովրդի մեջ հայտնի Առինջի կամրջի տակ, 4 մ խորությամբ ջրհորի մեջ: Չեն մոռացել իբրև Սարգիս Մակրտչյանի անունով տեղադրված ջրաչափի համար կեղծ փաստաթղթեր կազմել և ավելին` կեղծել են Սարգիս Մկրտչյանի ստորագրությունը: Որոշ ժամանակ անց «Վեոլիա Ջուր»-ից համալիրի սեփականատեր Սարգիս Մկրտչյանին տեղեկացրել են, որ, ըստ այդ հեռավոր ջրաչափի ցուցմունքի, համալիրը ավելի քան 870 000 դրամի ջուր է ծախսել: Սարգիս Մկրտչյանն, առաջին ագամ իմանալով այդ ջրաչափի գոյության մասին, անակնկալի է եկել և հրաժարվել է վճարել պահանջված գումարը: «Վեոլիա Ջուր»-ը դատի է տվել Սարգիս Մկրտչյանին` գումարի բռնագանձման պահանջով: Չցանկանալով ընթերցողին ծանրաբեռնել իրավական բարդ տերմինաբանությամբ, ասեք միայն, որ հաշվի առնելով մի քանի կարևոր փաստեր` այդ թվում Սարգիս Մկրտչյանի ստորագրությունը կեղծելը, «Վեոլիա Ջրի» պահանջը մերժվել է: Մանրամասներն՝ [url=https://newmedia.am/am/news/11752?fbclid=IwAR2mrDtu7o-w-c85jxVBN6BQSnmRX1ZfJuI_amPHsMPYXoH5jBQqX0OsDks]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր