211652_close_icon
views-count13808 դիտում article-date 21:12 07-05-2021

44-օրյա պատերազմի ընթացքում Ավստիայից Հայաստան ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, դեսպանը տեղեկություն էլ չի տալիս, ասում է` պետական գաղտնիք է. ավստրիահայ գործարարն ահազանգում է

44-օրյա պատերազմի ընթացքում Ավստիայից օգնություն եմ Հայաստան ուղարկել՝ տեղի ՀՀ դեսպանության միջոցով, սակայն ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, անհետացման պատճառը որևէ մեկը չի ասում, ասում են՝ պետական գաղտնիք է: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ավստրիայում բնակվող գործարար Գևորգ Գրիգորյանից:

Գրիգորյանի խոսքով՝ օգնության բեռի մի մասը նախատեսված է եղել «Սև հովազ» կամավորական ջոկատի համար, սակայն ջոկատին այդպես էլ ոչինչ չի հասել: «Մենք որպես հայ պետք է անեինք այն, ինչը մեզնից հասնում էր, երբ հասկացա, որ տղաները շաբաթներով դրսում են քնում, հնարավորություններ չկային, իհարկե, հասկանում էինք պատերազմական վիճակը, ես շատ արագ կողմնորոշվեցի, որ պետք է վրաններ, դիմացկուն ներքնակներ ուղարկել: Կազմակերպեցինք, ինձ հատուկ վրաններ, ներքնակներ տրամադրեցին, ուղարկելու հետ կապված միակ խնդիրը քանակն էր, քանի որ ինքնաթիռով պետք է ուղարկվեր»,-ասաց նա և հավելեց, որ ուղարկվող բեռը  փոխանցել էր ընկերոջը, որպեսզի Ավստրիայի օդանավակայան հասցնի:

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ իրեն մի քանի անգամ ավելի վրան ու ներքնակ են տրամադրել. «Ինձ մոտ ցուցակ ունեմ, որտեղ գրված է, որ ուղարկվելու է 160 ներքնակ և 30 վրան: Ես ասել էի, որ եթե բեռն ուղարկեմ, ապա դրա 10 տոկոսը պետք է փոխանցվի «Սև հովազ» ջոկատին, իսկ մնացածի ճակատագիրը պետք է որոշի ՀՀ-ն: Մի քանի օր անցավ, զանգեցի՝ ճշտելու, թե ինչ կա օգնությունից, ընկերս ասաց, որ ապրանքը շատ է, չի գնում, մի շաբաթ սպասել է պետք: Օդանավակայանից սակայն մինչ այսօր ինձ չեն տվել թուղթ, որ ՀՀ իմ անունից 1600 կգ ապրանք է մտել, ասում են՝ պետական գաղտնիք է, բայց շուտով դա էլ կբացահայտվի»:

Ավստրիահայի խոսքով՝ տեղի Հայաստանի դեսպանատնից փոխանցել էին, որ այդ ընթացքի տուգանքները պատրաստ են իրենք վճարել, իսկ բեռն ուղարկում են Հայաստան, նա նշեց, որ լսած լուրն ուրախալի էր, սակայն մեկ-երկու շաբաթ անցան Հայաստանից զանգում են ու ասում, որ իրականում, օգնության կարիքը շատ է զգացվում: «Ինձ դեսպանատնից աբսուրդ բացատրություններ են գալիս, տեղեկություններ են հասնում, որ այս ամբողջ գործընթացը կառավարվում էր Ավստրիայում Հայաստանի դեսպանի կնոջ միջոցով, ասում եմ՝ ո՞նց դեսպանի կնոջ միջոցով, բա դեսպանը կամ դեսպանի կինն ի՞նչ իրավասություն ունի այս իրավիճակը կարգավորելու համար: Ասաց՝ ինչ-որ խնդիրներ են եղել, ասում եմ՝ ինչ խնդիրներ, ասում են՝ արգելված դեղամիջոցներ են ուղարկվել, որն իբր թե իմ անունով ուղարկված բեռն է»,- ասաց նա:

Գրիգորյանը հանդիպել է նաև դեսպանին, ով հարցրել է՝ ինչ խնդիր է առաջացել. «Ասացի՝ այն օգնությունը, որն ուղարկել եմ իմ եղբայրների համար, ուզում եմ իմանալ, թե որտեղ է, ասաց՝ գնացեք, գրավոր գրեք»:

Գործարարը փոխանցեց, որ իր հետ Հայաստանից կապ է հաստատել ոմն Արթուր Պետրոսյան անունով պաշտոնյա, որը վստահեցրել է, թե իր ուղարկած բեռը տեղ է հասել, սակայն որևէ ապացույց այս մասով չի ներկայացվել:  

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր