72655 դիտում
10:23 01-06-2018
Քաղաքացիներն ահազանգում են մաքսային ծառայողների ապօրինությունների մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին:
Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից և երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, և իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ կեռասի մի մասը սևացել է:
Վերադարձի ժամանակ էլ մաքսակետի հերթափոխի պետ Արման Մկրտչյանն իրենից պահանջել է մաքսազերծել երկու հնամաշ անվադողերը, այն դեպքում, երբ դրանք եղել են իր բեռնատարում նաև Հայաստանից դուրս գալիս՝ որպես իր բեռնատարի պահեստային անվադողեր:
«Ե՞րբ պետք է հեղափոխությունը Երևանից հասնի մաքսատներ, որպեսզի մենք ազատվենք մաքսավորների ամենաթողությունից ու կամայականություններից: Իմ աչքի առաջ մի կնոջ ձեռքից խլեցին ձեթի տարան: Նա ընդամենը երկու աման ձեթ էր անցկացնում, իսկ մեկը նրանից խլեցին»,- պատմեց Աբրահամյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4066 դիտում
23:00 16-04-2020
Գործարարն ահազանգում է. Ապօրինությունների հետևանքով 20 մարդ կարող է զրկվել աշխատանքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Newmedia.am
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»