1327 դիտում
21:50 16-04-2020
Հայաստան է բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 101 հեռահար ջերմաչափ. ՀՀ պարետ
Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պարետը՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Հայաստան են բերվել ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,-ասված է գրառման մեջ:
Նմանատիպ նյութեր
6105 դիտում
17:47 14-08-2020
Բացօթյա հանգստի վայրերում, լողափներում, սարերում ու անտառներում դիմակ կրելը պարտադիր չէ. պարետ
2904 դիտում
10:47 03-02-2020
Չինաստանում օրական մոտ 20 մլն պաշտպանիչ դիմակ է արտադրվում կորոնավիրուսից պատշպանվելու համար
Այս բաժնից
535 դիտում
14:36 26-12-2024
Փաշինյանը լուրջ դեմքով նախագահներին հրավիրում է բանավիճելու, որ համոզի՝ մածունը սև է. Հայկ Մամիջանյան
781 դիտում
14:14 26-12-2024
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում
502 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի