211652_close_icon
views-count439 դիտում article-date 20:17 16-04-2020

«Բարսան», «Ռեալը», «Սևիլյան» և «Սոսյեդադը» Չեմպիոնների լիգայում կխաղան, եթե Լա Լիգան չավարտվի

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել են կորոնավիրուսի պատճառով դադարեցված Լա Լիգայի մրցաշրջանի հետագա ծրագրերը: Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնք առաջնության չեղարկման դեպքում հաջորդ մրցաշրջանում կխաղան եվրագավաթներում: Այդպիսով, Չեմպիոնների Լիգա դուրս կգան մրցաշարի դադարեցման պահին առաջին չորս տեղերը զբաղեցնող թիմերը՝ «Բարսան», «Ռեալը», «Սևիլյան» և «Սոսյեդադը»: Եվրոպայի Լիգայում կխաղան «Խետաֆեն», «Ատլետիկոն» և Իսպանիայի Գավաթի եզրափակիչ դուրս եկած Բիլբաոյի «Ատլետիկը»:

Նմանատիպ նյութեր