Լա Լիգայում «Բարսան» և «Ռեալը» ապտակներ ստացան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում արտառոց արդյունքներ գրանցեցին առաջատարները՝ «Բարսելոնան» և «Ռեալը»:
Երկու թիմն էլ մինչ այս տուրն առանց պարտության էին գնում և երկուսն էլ ձեռք-ձեռքի տված, արտագնա խաղերում պարտվեցին: «Բարսելոնան» պարտվեց «Լեգանեսին»՝ 1:2, որը մինչ այս տուրը ընդամենը 1 միավոր էր վաստակել և վերջին տեղում էր:
Իսկ ահա «Սևիլյան» սեփական հարկի տակ ջախջախեց «Ռեալին»՝ 3:0, ցուցադրելով վառ, հարձակողական և կոմբինացիոն ֆուտբոլ:
Նշենք, որ վերջին անգամ 2015-ի հունվարի 4-ին է եղել, երբ «Բարսելոնան» և «Ռեալը» պարտվել էին նույն օրը: Այն ժամանակ կատալոնացիները դրսում պարտվեցին «Սոսյեդադին» (0:1), իսկ «Ռեալը»՝ «Վալենսիային» (1:2):
Չնայած այս պարտություններին, «Ռեալն» ու «Բարսելոնան» 13-ական շարունակում են մնալ առաջատարներ: