211652_close_icon
views-count191492 դիտում article-date 10:00 16-04-2020

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից. 39-ամյա սպանվածը տարիներ առաջ նույն վարչական շրջանում կրակոցներ էր արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յուրա Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։ Մ. Սարգսյանը եղել է Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, ով կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել է աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։ Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանված Մ. Սարգսյանը տարիներ առաջ Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ էր արձակել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/05/103174/]հայտնել [/url]էինք, որ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ էին հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նորիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել էին կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել էին նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել էր։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում էին «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում էր նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կային, թե ոչ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/15/1152507/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել էր նույն հիվանդանոց: Ոստիկանները պարզում էին, թե որտեղից էին մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել էին Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից: Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում հնչել էին նաև կրակոցներ: Տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում էր մահացածի և վիրավորի ինքնությունը: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանները պարզել էին դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել էին իրար բախված Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել էին արնանման հետքեր: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը և երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր: Տեղում ծառայություն էին կատարել նաև Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Բաղմանյանի, Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Բաղդասարյանի և Գևորգ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև կրակոցի վայրը, որտեղ հայտնաբերվել էր կրակված 3 պարկուճ: Դեպքի վայրում աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր