Արմավիր քաղաքում ուժեղ քամին շինության մոտ 500 քմ թիթեղյա տանիքը երկաթներով պոկել ու շպրտել է. փրկարարներն օգտագործում են հատուկ տեխնիկա, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ հունիսի 30-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող քարե շինության մոտ 500 քմ տանիքի թիթեղյա հատվածը քամին պոկել ու շպրտել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Փրկարարները մոտ 2 ժամից ավելի հատուկ էլեկտրական սղոցով մասնատեցին պոկված թիթեղներն ու տեղափոխեցին անվտանգ վայր։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկանալով Արմավիրի մարզպետի և Արմավիրի քաղաքապետի հանձնարարականով ժամանել են նաև տեղական կառույցների ներկայացուցիչները, ովքեր պարզում են վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը և վնասի չափը։
Լուսանկարները և տեսանյութերը Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։