240750 դիտում
13:54 10-02-2020
Նոր մանրամասներ՝ Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 2 անձանց սպանությունից. վիրավորների թիվը դարձել է 3, հրկիզված Նիվայի մեջ էլ հայտնաբերվել է 34 պարկուճ, 4 գնդակ և խզակոթը այրված ավտոմատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 02։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորույամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ով «ձախ բազուկի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկաններն ու ապա նաև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պառավյանի գլխավորությամբ պարզում են՝ արդյո՞ք Ն. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է երեկ՝ փետրվարի 9-ին, Վանաձորում տեղի ունեցած հրազենային գործադրմամբ 2 քաղաքացու սպանության և 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ ստացած կրակոցների ժամանակ, նա մասնակցություն ունեցե"լ է այդ միջադեպին, թե", ինչպես ժողովուրդն է ասում, «քյոռ գյուլա է կպել նրան»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունների փաստով հրկիզված Նիվայի մեջ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, խզակոթը՝ այրված վիճակում, սրահի մեջ հայտնաբերվել է 4 հատ ինքնաձիգի փամփուշտի գնդակ, 34 հատ ինքնաձիգի փամփուշտի պարկուճ, 2 հատ դատարկ փամփուշտատուփ, որոնցից մեկը՝ այրված վիճակում։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/09/1147019/]հայտնել [/url]էինք, երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են:
Ինչպես Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պառավյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, փորձագետ Արթուր Առաքելյանը, եւ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանը:
Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզված «Նիվան» կապ ուներ կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)