211652_close_icon
views-count410317 դիտում article-date 20:56 15-04-2020

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով մահացած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. կա վիրավոր. հայտնաբերվել են կրակված պարկուճներ. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի դատախազն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից: Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ: Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: [b]21:05 ***[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են իրար բախված Lexus և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը և այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է: Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Հարություն Բաղմանյանի, Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Բաղդասարյանի և Գևորգ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև կրակոցի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Ծիածան» մարկետի դիմած անհայտ անձը կրակոցներ է արձակել Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի, իսկ Lexus-ն էլ առաջ ընթանալով` բախվել է Ford Transit-ին, Օpel-ին և մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր