211652_close_icon

Սուրեն Խաչատրյանի հուզիչ գրառումը «Էրեբունի» բժշկական կենտրոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14992 դիտում article-date 23:13 14-04-2020
Իմ շատ սիրելի, գովելի, իմ պաշտելի ընկերներ ջան, հարազատներ, ու պարզապես բարի մարդիկ ջան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս գրառումս գրում եմ իմ դողացող ձեռքերով՝ «Էրեբունի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքից… Ուզում եմ ձեզ ասել, որ ողջ եմ, որ Աստված ողորմած է, և հրաշքով ձեզ հետ, ձեր կողքին շարունակում եմ ապրել Տիրոջ կողմից ինձ տրված երկրորդ կյանքը: Երախտիքիս, ու հոգաչափ շնորհակալություններս ձեզ, ձեզ, ձեեեզ, որ ինձ հետ եք, ու աղոթել եք իմ փրկության համար…. Աստված պահապան բոլորիդ, ես ձեզ շատ եմ սիրում, ձեր երգիչ` Սուրեն Խաչատրյան Սուրեն Խաչատրյանին առողջություն են մաղթել իր ընկերները: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/11/1152166/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր ապրիլի 10-ին, Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, վարորդների ինքնությունը։ Պարզվել էր՝ Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Խաչատուր Ստեփանյանը, իսկ Hyundai Sonata-ն վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Խաչատրյանը։ 2 վարորդներն ու Ս. Խաչատրյանի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Նելլի Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Խաչատրյանը հանրությանը հայտնի է իր հայրենասիրական ժողովրդական երգերով և ավելի շատ ճանաչված է որպես երգիչ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր