26233 դիտում
10:17 14-04-2019
Սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից ծանր վիճակում գտնվող երիտասարդ հիվանդին տեղափոխեց Էրեբունի բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 13-ին, սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորից Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի; Նա Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել ապրիլի 13-ին, կեսօրին՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Հիվանդի մոտ արձանագրվել են ցնցումներ, գիտակցության կորուստ: Նա եղել է կոմայի մեջ: Անհրաժեշտ առաջին բուժօգնությունից ու միջամտություններից հետո երիտասարդի վիճակը կայունացել է: Որոշում է կայացվել ուղղաթիռով նրան անհապաղ տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Սանավիացիայի ուղղաթիռը վայրէջք է կատարել Վանաձորի բժշկական կենտրոնի բակում:
Տարածքում ծառայություն են իրականացրել ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռոլանդ Նալբանդյանի գլխավորությամբ, ովքեր ոչ միայն մեքենաների վարորդներին են արգելել կայանել մոտակայքում, այլ նաեւ հետաքրքրասեր քաղաքացիներին են հեռացրել ուղղաթիռի մոտակայքից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+