Ուկրաինաբնակ Ղազարյանների ընտանիքի ֆիանսավորմամբ իրականացնում ենք սոցիալական աջակցություն Իջևանի շրջանում. Սիփան Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է .
Սիրելի հայրենակիցներ, մեր կամավոր ընկերների օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ:
Իջևանի տարածաշրջանում աջակցություն կտրամադրվի մոտ 1100 ընտանիքների:
Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն այլ գործարարների կողմից որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: