Ուկրաինաբնակ Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինաբնակ Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հունիսի 15-ին Կիևում Արտեմ Դալաքյանը (18-0, 13 КО) անցկացրել է իր տիտղոսի երրորդ պաշտպանությունը Սարավուտի Տավորնխամի (20-1, 15 КО) դեմ մենամարտում։
Ինչպես հայտնում է [url=http://ua-report.info/news/owkrainabnak_artem_dalaqyany_errord_angam_pashtpanec_wba_varkacov_ashxarhi_chempioni_titghosy/2019-06-16-2182#]AnalitikaUA.net[/url]-ը, Արտեմ Դալաքյանը վստահ հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։
Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն Արտեմ Դալաքյանին պարգևատրել է ՈՒՀՄ «Սփյուռքի ակտիվ գործիչ» մեդալով։
ՈՒՀՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։