211652_close_icon
views-count3797 դիտում article-date 23:32 25-04-2020

Սիփան Փաշինյան. Իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մեր կամավոր ընկերների օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ: Իջևանում մոտ 1100 ընտանիք աջակցություն արդեն իսկ ստացավ: Ուրախ եմ տեղեկացնել, որ մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի թվով 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր