Ուկրաինաբնակ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net -ը՝ 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաունի ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։
Այսպիսով, Դալաքյանը երկրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։