211652_close_icon
views-count794 դիտում article-date 20:50 13-04-2020

Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգել: [url=https://armenpress.am/arm/news/1012041.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ապրիլի 13-ի արտահերթ նիստում ստացավ 107 կողմ ձայն: Արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անձանց ազատ տեղարշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Եվ մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն՝ իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկվելուց հետո լիցենզիա ստանալու համար: Այսպիսով «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն առաջարկվում է երկարաձգել ևս չորս ամսով: Առաջարկվող փոփոխությամբ՝ լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի ոչ թե ապիլի 15-ին, այլ օգոստոսի 15-ին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չէին եղել: Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշել է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նմանատիպ նյութեր