3848 դիտում
15:29 08-02-2018
Դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման գործընթացը կհստակեցվի
Կառավարությունն այսօր Հայաստանում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը դյուրացնելու և պարզեցնելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Մասնավորապես՝ հանվել է շարունակական մասնագիտացման զարգացման վկայականի պահանջը դեղեր արտադրող կազմակերպությունների, դեղատների և բուժհաստատությունների անձնակազմերին ներկայացվող մասնագիտական պահանջներից՝ փոխարինելով այն վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումը հաստատող վկայականի պահանջով:
Բուժսպասարկում իրականացնող կազմակերպությունների համար ավելացվել է վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պահանջ: Պայմանագիրը պետք է ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն՝ գործունեությունը սկսելուց 5 օր առաջ: Արդյունքում նախատեսվում է նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ներդրում:
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
12:16 01-08-2019
Կառավարությունը երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը
1101 դիտում
14:05 13-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգելու հարցը
1142 դիտում
20:50 13-04-2020
Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է