1071 դիտում
14:05 13-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգելու հարցը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգել:
«[url=https://armenpress.am/arm/news/1011969.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ ապրիլի 13-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 115 «կողմ» ձայն:
Արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անձանց ազատ տեղարշարժի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ անմիջական շփում պահանջող գործողությունները, ինչը էական խոչընդոտ է հանդիսանում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման հարցում: Եվ մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները հնարավորություն չունեն դիմելու լիցենզավորման գործակալություն՝ իրենց հայտերը նորմալ ընթացակարգով դիտարկվելուց հետո լիցենզիա ստանալու համար: Այսպիսով «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն առաջարկվում է երկարաձգել ևս չորս ամսով: Առաջարկվող փոփոխությամբ՝ լիցենզավորման պարտադիր պահանջն ուժի մեջ կմտնի ոչ թե ապիլի 15-ին, այլ օգոստոսի 15-ին:
Նմանատիպ նյութեր
1648 դիտում
12:16 01-08-2019
Կառավարությունը երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը
1106 դիտում
20:50 13-04-2020
Դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի չորս ամսով
3812 դիտում
15:29 08-02-2018
Դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման գործընթացը կհստակեցվի
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց