211652_close_icon
views-count828 դիտում article-date 12:25 13-04-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Ապրիլի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 38 հրդեհի, 1 փլուզման դեպք, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 65 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. տուժել է 13 քաղաքացի, մահացել՝ 1 քաղաքացի: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի մանրամասն՝ [url=http://mes.am/u_files/file/AZGAYIN%20TSRAGRER/texekanq_06_04-12_04.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր