2733 դիտում
11:32 04-05-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
Ապրիլի 27-մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 46 հրդեհի, երկու փլուզման, պայթյունի, քարաթափման, սողանքի, ուժեղ կարկուտի և որոնողափրկարարական մեկական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 59 կենցաղային կանչ. տուժել է 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է 10 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Ավելի մանրամասն՝ [url=http://mes.am/u_files/file/texekanq_27_04-03_05.pdf]այստեղ[/url]։
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
12:25 13-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
1138 դիտում
14:47 20-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
1215 դիտում
11:52 11-05-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ
Այս բաժնից
505 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
652 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1123 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը