211652_close_icon
views-count557 դիտում article-date 15:26 10-04-2020

Գեղարքունիքում բարելավվել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մակարդակը. դատախազ

Գեղարքունիքի դատախազությունը մանրամասն վերլուծում է մարզում կատարված հանցագործությունները, դրանց շարժառիթները և բացահայտմանը խոչընդոտող հանգամանքները։ Դատախազության ուշադրությունը կենտրոնացած է հանցավոր ենթամշակույթի դրսևորումների բացահայտման, նման դեպքերով քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ որակյալ հսկողություն իրականացնելու վրա: Մարզում հանցավորության վիճակի, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ «[url=https://armenpress.am/arm/news/1011710.html?fbclid=IwAR17BIMRWU2cc7YNjTKjTPHlCOKW2eR5Pxl5A70xgtDqJs25Z1S0R6pky3w]Արմենպրես[/url]»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ։ -2019 թվականին Գեղարքունիքի մարզում հանցագործության քանի դեպք է գրանցվել: Գրանցված դեպքերից, որոնք են բացահայտվել: Նախորդ տարիների համեմատությամբ հանցագործությունների բացահայտման ինչպիսի դինամիկա է առկա, մասնավորապես որ տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ: -2019թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 163 դեպքով կամ 18,1 տոկոսով: Մասնավորապես, գրանցվել է 1066 դեպք: Եթե ըստ ծանրության աստիճանի դիտարկենք, ապա իբրև մարզի դատախազ՝ ինձ համար առավել ուրախալի է, որ 44,4 տոկոսով նվազել են առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, ընդ որում՝ 50 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված դեպքերը: Փոխարենը անհանգստացնող է ծանր հանցագործությունների 69,3 տոկոսով և միջին ծանրության հանցագործությունների 27,6 տոկոսով աճը: Այսինքն` կարելի է նկատել, որ հանցագործությունների աճը մեծամասամբ տեղի է ունեցել ծանր և միջին ծանրության հանցագործությունների հաշվին: Եթե ըստ հանցագործության տեսակների դիտարկենք, ապա մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2018 թվականի համեմատ նվազել են 33,8 տոկոսով: Ընդ որում՝ 3-ով կամ 60 տոկոսով նվազել են սպանության դեպքերը, 66,7 տոկոսով՝ սպանության փորձի, 28 տոկոսով դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Շարունակել է մտահոգիչ մնալ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի աճը՝ 48,7 տոկոսով, այդ թվում մահվան ելքով դեպքերը՝ 4-ով կամ 17,4 տոկոսով: Հատկանշական է, որ խուլիգանության դեպքերը նվազել են 9-ով կամ 64,3 տոկոսով: Պետք է փաստեմ, սակայն, որ վիճակագրական տվյալների զանգվածում առանձին հանցատեսակների աճը պայմանավորված է իրավապահ մարմինների համակարգված ու համագործակցված աշխատանքի արդյունքով. դրանք վերաբերում են հատկապես լատենտային բնույթ կրող հանցագործություններին, մասնավորապես, կոռուպցիոն դեպքերին, թմրանյութերի ապօրինի իրացմանն ու շրջանառությանը և այլն: Ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին, ապա, ընդհանուր առմամբ, այն կազմում է 59 տոկոս, որի առումով ևս որոշակի բացասական դինամիկա ունենք: Սպանության 3 դեպքից բացահայտվել է 1-ը, իսկ 2-ը դեռևս չենք կարողացել բացահայտել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի լողափում բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում Սահակ Ս.ի դին հայտնաբերելու և Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հ.-ի սպանության դեպքերին: Բացահայտվել է Սևանի թերակղզու տարածքում ավտոմեքենայի հետևի նստատեղի վրա, գլխի շրջանում ջնջխված վերքերով Գյումրի քաղաքի բնակիչ Ժորա Մ.-ի դին հայտնաբերելու դեպքը, որով նախաքննությունը կատարվել և ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեում: Մանրամասն՝ սկզբնաբյուր [url=https://armenpress.am/arm/news/1011710.html?fbclid=IwAR17BIMRWU2cc7YNjTKjTPHlCOKW2eR5Pxl5A70xgtDqJs25Z1S0R6pky3w]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր