1320 դիտում
17:51 28-09-2016
Բարելավվել են հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, կրճատվել քննության ժամկետները
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում էապես բարելավվել են մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները, կրճատվել նախաքննության ժամկետները։
Մասնավորապես՝ 2016 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է սպանության 41 դեպք, որից 38-ը կամ 90,2 տոկոսը բացահայտվել է։ Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բացահայտումը բարելավվել է 27 տոկոսով:
2015 թվականին գրանցված սպանության 38 դեպքից բացահայտվել էր 63,1 տոկոսը, իսկ 2016 թվականի 9 ամսվա տվյալներով՝ բացահայտումն արդեն կազմել է 93,1 տոկոս (9 ամսվա ընթացքում գրանցվել է սպանության 58 դեպք, որից 54-ը բացահայտվել է)։ էապես՝ 27,5 տոկոսով, բարելավվել են ավազակային հարձակումների բացահայտումները՝ կազմելով 71 տոկոս՝ 2015 թվականի 43,5 տոկոսի դիմաց։
Որոշ դրական տեղաշարժ է նկատվել նաև բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքներում. այս տարի բացահայտման ցուցանիշը բարելավվել է շուրջ 8 տոկոսով՝ կազմելով 31 տոկոս՝ նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։
Սպանության փորձերի բացահայտումը կազմել է 100, բռնաբարության և բռնաբարության փորձերի ցուցանիշը՝ 94,1, խարդախության դեպքերի բացահայտումը՝ 91 տոկոս։
Ընդհանուր առմամբ 2016 թվականի առաջին կիսամյակում քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածության պայմաններում. 6 ամսվա ընթացքում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 26.6 գործ. Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր առմամբ 12601 քրեական գործ։
Այդուհանդերձ՝ քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։ Այսպես՝ եթե 2015 թվականի առաջին կիսամյակում քննված քրեական գործերից մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1750, ապա 2016 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 2068 քրեական գործ։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
18:04 04-02-2022
Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են
830 դիտում
15:26 10-04-2020
Գեղարքունիքում բարելավվել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մակարդակը. դատախազ
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1159 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան