Ուկրաինայում առնվազն մեկ վարակված հայ համայնքի ներկայացուցիչ կա
Ըստ հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի տեղեկատվության, կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ, որն ապրել է Խերսոնում, հայտնում է [url=https://ua-report.info/]UA-Report.info[/url]-ն:
Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի, Խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է:
Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:
Ուկրաինայի Հայերի Միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին: