211652_close_icon
views-count551 դիտում article-date 16:00 09-04-2020

Բասկետբոլի մրցաշարերը նորից չեղարկվեցին

Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգել է իր հովանու ներքո ամռանն անցկացվելիք բոլոր մրցումները։ Ընդհանուր առմամբ օրացույցում ընդգրկված էին տարբեր դիվիզիոնների աղջիկների և տղաների / 16, 18, 20 տարեկաններ / 16 առաջնություններ։ Նշենք, որ ՀՀ տարբեր տարիքային խմբերի հավաքականներ պետք է մասնակցեին այդ մրցաշարերին ․ Հայաստանի ազգային հավաքականը ՝ փոքր երկրների Եվրոպայի, աղջիկների / մինչև 18 և մինչև 16 /, ինչպես նաև տղաների / մինչև 16 / թիմերը ՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։ 2021թ․19 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունների մասնակիցները կընտրվեն միջազգային դասակարգման աղյուսակի հիման վրա։ Յուրաքանչյուր մրցաշարում կխաղան 16 –ական թիմեր։ ՖԻԲԱ –ն մարտի 12 –ին համաճարակի պատճառով կասեցրել էր բոլոր մրցաշարերը

Նմանատիպ նյութեր