211652_close_icon
views-count15660 դիտում article-date 15:16 09-04-2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կվճարի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է ՀՀ կառավարության կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվող աջակցության ծրագրին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջոցով միջոցառումների շահառու հանդիսացող քաղաքացիները կստանան ՀՀ Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները: Շահառուները իրենց հասանելիք միանվագ աջակցության գումարի և վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid : Շահառուները կարող են ստանալ աջակցության գումարները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ: Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./ Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք ապահովել առավել խոցելի խմբերի սոցիալական անվտանգությունը և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… [b]Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից [/b]

Նմանատիպ նյութեր