«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը միացել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը շարունակում է մնալ բիզնեսի հավատարիմ գործընկեր և միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին:
Ծրագրերի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.gov.am/am/covid19./
Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ դիմել Բանկի մոտակա մասնաճյուղ։
Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք օժանդակել տնտեսվարողներին և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»՝ ապագայի հուսալի ճանապարհ…
[b]
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից[/b]