5573 դիտում
23:40 07-04-2020
Աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում ավելի քան 1 միլիոն մարդ. 5 տոկոսի վիճակը ծանր է
Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։
Այս պահին աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 մլն 374 հազար 604 է։ Հիվանդության հետևանքով մահացել է 77 հազար 316 անձ, հիվանդությունից ապաքինվել` 294 հազար 301–ը։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդը` Իսպանիան, երրորդը` Իտալիան։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 853 է։ Ապրիլի 7–ին կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել նաև Արցախում։
Նմանատիպ նյութեր
1999 դիտում
12:31 07-10-2023
ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղահանված 302 բուժառու․ 113-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր
1876 դիտում
14:21 30-03-2023
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
Այս բաժնից
913 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
976 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել