Վալերի Կարպինը հինգերորդ աղջիկն է ունեցել
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը աղջիկ է ունեցել:
«Ուրիշ ինչո՞վ զբաղվել ինքնամեկուսացման պայմաններում, եթե ոչ ևս մեկ աղջկա ծնունդն ընդունելով:
Շնորհակալ եմ, հարազատս: Սիրում եմ քեզ», գրել է Կարպինն իր ինստագրամի էջում:
Կարպինն ու նրա կինը՝ Դարյա Գորդեևան ևս մեկ դուստր ունեն՝ Դաշան: Մարզիչը երկու աղջիկ էլ ունի առաջին կնոջից՝ Մարիան և Վալերիան, ինչպես նաև արտամուսնական կապից Վերոնիկան: