Արմեն Համբարձումյանն ու Վալերի Կարպինը մարտի 8-ին կաշխատեն բենզալցակայանում
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 1-ին լիգայում հանդես եկող Արմավիրի «Տորպեդոն» մարտի 8-ի կապակցությամբ հատուկ ակցիա է նախատեսել:
Թիմի ֆուտբոլիստներ Արմեն Համբարձումյան, Ժան-Ժակ Բուգուհին, Իլյա Սուխորուչենկոն և Աբդուլա Աբացիևը` թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ միասին քաղաքի բենզալցակայաններից մեկում կլիցքավորեն կանանց մեքենաները:
Ֆիզիկական պատրաստականության գծով թիմի մարզիչ Ռուբեն Կրեսպո Սանչեսը քաղաքի աղջիկներին կշնորհավորի իսպաներեն լեզվով և հատուկ նրանց համար մատուցող է կաշխատի:
Ակցիան կտևի 1 ժամ` 13:00-ից մինչև 14:00-ն: