211652_close_icon
views-count2927 դիտում article-date 14:47 01-04-2015

Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. Sportbox

Մոսկվայի «Սպարտակ»-ի և Իսպանիայի «Մալյորկա»-ի նախկին մարզիչ Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, հաղորդել է Sportbox.ru-ն: Օրերս 48-ամյա Կարպինը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, ինչպես նաև Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպմանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած Ալբանիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ Ալբանիայի հավաքականի, որից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Նմանատիպ նյութեր