211652_close_icon
views-count6754 դիտում article-date 23:52 02-04-2020

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից. ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է

Վերստին հիշեցնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից:

Նմանատիպ նյութեր