1100 դիտում
09:47 03-04-2020
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է՝ Ռուսաստանից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից:
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որոջւմ հիշեցնում է, որ Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
17935 դիտում
10:12 03-04-2020
Հայբիզնեսբանկը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կարող եք օգտվել հեռահար ծառայությունների ուղիներից
Այս բաժնից
820 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
916 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ