17935 դիտում
10:12 03-04-2020
Հայբիզնեսբանկը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կարող եք օգտվել հեռահար ծառայությունների ուղիներից
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առաջնային է ցանկացած իրավիճակում իր բոլոր ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև նրանց անընդհատ և շարունակաբար աջակցելու կարողությունը։
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, խնդրում ենք Բանկի հետ հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, հնարավորինս օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունների հեռահար հարթակներից, որոնք մշտապես հասանելի են:
Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և առցանց բանկային ծառայություններից (Ինտերնետ Բանկինգ և Մոբայլ Բանկինգ):
Փաստաթղթերը, առաջարկներն ու կարծիքները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը Վարկային արձակուրդից օգտվել ցանկացող վարկառուները ժամանակացույցի վերանայման համար կարող են ուղարկել էլեկտրոնային դիմում [url=http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/DIMUM-varkayin-ardzakurd.pdf]հետևյալ ձևաչափով[/url]՝ [email protected] հասցեին:
Ձեզ հուզող հարցերի դեպքում, կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շուրջօրա ռեժիմով գործող Զանգերի կենտրոն, որին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
[b]Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
[/b]
Նմանատիպ նյութեր
20181 դիտում
11:33 01-09-2020
Հայբիզնեսբանկը, կարևորելով իր հաճախորդների անվտանգությունը, ևս մեկ անգամ հիշեցնում է
1097 դիտում
09:47 03-04-2020
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է՝ Ռուսաստանից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից
Այս բաժնից
21973 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ