211652_close_icon
views-count16435 դիտում article-date 16:24 02-04-2020

Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է

Հայաստանում օրերս մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի՝ թոքաբորբ ունենալ-չունենալու փաստը դեռ պետք է հաստատի դիահերձարանը: Երգչուհու քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել նրա հետ: «[url=https://armenpress.am/arm/news/1010964.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով պետք է անձնական ու բժշկական գաղտնիքը պաշտպանվի: «Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ: Կինը ապրել է տանը միայնակ: Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե ոչ, դա պետք է հաստատի դիահերձարանը»,-ասաց Նիկողոսյանը: Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն առաջարկել, որ հոսպիտալացվի, որպեսզի հետո անցնի թեստավորում, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից և ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց: Առավոտյան արդեն մահը վրա է հասել: Երգչուհու շփման շրջանակը պարզվում է: Մարտի 31-ին հիսուն տարեկանում մահացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նրա գործընկերները հայտնել են, որ Սարդարյանը մահացել է թոքաբորբից։

Նմանատիպ նյութեր