Հոսպիտալացումից հետո Քանյե Ուեսթն առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ
Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփփեր Քանյե Ուեսթը նյարդային պոռթկումով հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, հաղորդում է JustJared-ը։
39-ամյա երաժշտին տեսել են «Rick Owens: Furniture» ցուցասրահում, որը գտնվում է Արևմտյան Հոլիվուդում։ Ռեփփերի արտաքինում փոփոխություն է եղել. նա ներկել է մազերը՝ դառնալով շիկահեր։
Հիշեցնենք, որ Ուեսթը, ով վերջերս առաջադրվել էր 8 «Գրեմմի» մրցանակի, հիվանդանոց էր ընկել 17 օր առաջ գերհոգնածության պատճառով։ Դրանից հետո ԶԼՄ-ները գրեցին, թե Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում է Քանյեից, ինչը հերքեց նրանց ընտանիքի մտերիմ աղբյուրը։