211652_close_icon
views-count505 դիտում article-date 23:18 01-04-2020

Կոչ ենք անում՝ ապահովել հավաքագրված տվյալների կիրառումը՝ բացառապես համավարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներում. Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վտանգներն ու սպառնալիքներն իրենց անտեսանելի բնույթով բարդ խոցելիություններ են առաջացնում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցում, որի բաղադրիչներից ընդամենը մեկն է քաղաքացիների առողջության անվտանգության ապահովումը: ՀՀ իշխանությունը որպես լուծում ընտրել է հեռախոսների միջոցով տեղորոշմամբ վարակակիրների շփումների հնարավոր շրջանակը պարզելը: Միևնույն ժամանակ՝ համավարակի միջոցը պատեհ նկատելով՝ ԵԱՏՄ տարածքի բնակչության անձնական տվյալների հնարավորինս ամբողջական վերահսկման նպատակով Ռուսաստանն օրենսդրորեն նախաձեռնել է նույնատիպ՝ կապի միջոցներով տեղաշարժերի վերահսկման, ավելին՝ դիմային նույնականացման գործընթաց. առայժմ միայն ՌԴ-ում: Պահպանողական կուսակցությունը, կարևորելով ժողովրդավարության և մարդու իրավունքների բարձրագույն արժեքներ լինելը և ՀՀ քաղաքացիներին վերաբերող անձնական բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումը, գործող իշխանությանը կոչ է անում՝ ա) Ապահովել հավաքագրված տվյալների կիրառումը՝ բացառապես համավարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներում, բ) Ապահովել համավարակի ընթացքում կիրառվող տեղեկատվության պահպանումն ու վերծանումը բացառապես ՀՀ տարածքում՝ բացառելով կամայական հնարավոր արտահոսք, այդ թվում՝ դեպի ՀՀ-ից դուրս գտնվող ամպային տիրույթներ, գ) Քաղաքացու կողմից իր իսկ տվյալների անվտանգությունը կառավարելու նպատակով նախատեսել հասցեատիրոջը պարտադիր և անհապաղ ծանուցման ֆունկցիոնալ (sms հաղորդագրություն) հնարավորություն բոլոր այն դեպքերի համար, երբ կոնկրետ հասցեատեր քաղաքացու անձնական տեղեկույթն այս կամ այն կերպ մասնակցում է ծրագրի միջոցով մշակման գործընթացին, դ) Տեխնիկական միջոցներում պարտադիր ապահովել տվյալների կիրառման վերաբերյալ մանրամասն արձանագրություններ (log), ե) նախաձեռնել առարկայական քննարկումներ՝ վերը նշված տեխնիկական միջոցառումների ներդրման և իրականացման վերաբերյալ, զ) Իրականացնել պարբերական ստուգումների և վերահսկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան գնահատել վերծանվող տվյալների նպատակահարմարությունը: Որպեսզի դրական ելքերի ակնկալիքով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը Հայաստանն ակամա չդարձնի կիբեր-բռնապետության մոդելի փարձարկման դաշտ, Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է վերոնշյալ խնդիրների լուծման և առաջարկների համալիր ներդրման ու իրականացման շրջանակներում ցուցաբերել քաղաքական և մասնագիտական համակողմանի աջակցության: [b]ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ[/b]

Նմանատիպ նյութեր