211652_close_icon
views-count1195 դիտում article-date 15:18 25-09-2023

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում համատեղ քննարկել անկախության պաշտպանությանն ուղղված իրական քայլերն ու գործնական նախաձեռնությունները

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով համատեղ քննարկել անկախության պաշտպանությանն ուղղված իրական քայլերն ու գործնական նախաձեռնությունները․

Հայտարարությունը՝ ստորև․

Պահպանողական կուսակցությունը (ՊԿ), լինելով անկախության և ժողովրդավարության վաղեմի ջատագով, անցած տասնամյակներում բազմիցս առաջարկել է արտաքին քաղաքական և անվտանգային հայեցակարգերը փոփոխելու, ՀՀ- ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու, լյուստրացիա իրականացնելու, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ դաշնակցային գործընկերություն զարգացնելու նախագծեր։

ՊԿ-ն նաև բազմիցս հիմնավորել է, որ ՌԴ-ին տարածաշրջան վերադարձնելու, նրա ազդեցությունը մեծացնելու քաղաքականությունը աղետալի հետևանքներ կունենա պետության և ժողովրդի համար, քննադատել ներկա իշխանությունների՝ այդ ուղղությամբ կատարած աղետաբեր սխալները։ Հազարավոր մարդկային զոհերից, տարածքային կորուստներից, Արցախի զավթումից, արցախահայության զանգվածային տեղահանումից հետո, երբ գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ ՌԴ-ն Ադրբեջանի, Թուրքիայի հետ միասին ՀՀ-ի և ժողովրդի նկատմամբ թշնամաբար է վերաբերվում, ՀՀ քաղաքական համայնքում բազմացել են անկախության պաշտպանության ջատագովները, նույնիսկ վերջին տարիների պարտությունների պատասխանատուն է փորձում կանգնել անկախության դիրքերում։

Այսու՝

Պահպանողական կուսակցությունը առաջարկում է անվտանգային ու արտաքին հայեցակարգերը վերանայելու օրակարգ ունեցող բոլոր ուժերին համատեղ քննարկել անկախության պաշտպանությանն ուղղված իրական քայլերն ու գործնական նախաձեռնությունները։ Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր