211652_close_icon
views-count137057 դիտում article-date 12:51 01-04-2020

Ողբերգական ելքով դժբախտ պատահար Տավուշի մարզում. 38-ամյա քաղաքացին թրթուրավոր տրակտորով կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 31-ին, ողբերգական ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Չորաթան բնակավայրի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Պ-ն Չորաթան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կալի թաղ» կոչվող հանդամասում «ԴՏ-75» թրթուրավոր առանց համարանիշի տրակտորով վար անելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և մի քանի մետր գլորվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Պ-ն տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Լոբյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժի պետի տեղակալ Մայիլյանն ու քննիչ Սարգսյանը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր