211652_close_icon
views-count28252 դիտում article-date 15:46 31-03-2020

Արիանե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ «Արիանե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից»,- նշում են Շախմատի ֆեդերացիայից: Արիանե Կաոիլին մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, որտեղ էլ մարտի 30-ին նա [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/31/1151231/]մահացավ[/url]։

Նմանատիպ նյութեր