Հրանտ Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 23-ին
Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ապրիլի 22-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ը, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ «Գրանդ Հոլդինգի» լրատվական ծառայությունից: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 19-ին մահացել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Նա նշել էր, որ այս պահին չի կարող ասել մահվան պատճառը, քանի որ նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում: SHAMSHYAN.com-ը ցավակցում է Հրանտ Վարդանյանի հարազատներին: