211652_close_icon
views-count4718 դիտում article-date 21:15 31-03-2020

Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ինստագրամում հրապարակել է իր բանաստեղծությունը, որը նվիրված է կյանքից հեռացած կնոջ՝ Արիանա Կաոիլիի հիշատակին։ [img]https://st0.shamshyan.com/editor/018091400158567498918768.jpg[/img] Արիանա Կաոիլին մարտի 14-ին [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/15/1149829/]վթարի էր ենթարկվել [/url]Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Նմանատիպ նյութեր