211652_close_icon

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն

views-count1439 դիտում article-date 15:21 28-03-2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Աս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությանը: Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք եւ արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը:

Նմանատիպ նյութեր