211652_close_icon
views-count6224 դիտում article-date 19:16 17-02-2014

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ ծանոթացել կայանի աշխատանքներին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր եւ ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգին եւ առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարեւորությունը` այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Այնուհետեւ Նախագահն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ ծանոթացել կայանի աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս էներգահանգույցի դերը հանրապետության էներգետիկ անվտանգության եւ կայուն տնտեսական աճի ապահովման գործում` կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր