The Guardian-ը հրապարակել է Պուտինի՝ պաշտպանիչ հանդերձանքով լուսանկարը հիվանդանոց կատարած այցից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կոմունարկա բնակավայրում գտնվող հիվանդանոցը, ուր տեղափոխում են նրանց, ում մոտ COVID-19 կորոնավիրուս է կասկածվում:
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հրապարակելով պաշտպանիչ հագուստով ՌԴ ղեկավարի լուսնակարը: Լուսանկարն արել է Կրեմլի լուսանկարիչ Ալեքսեյ Դրուժինինը:
Նշվում է, որ հիվանդանոցում Պուտինը շփվել է գլխավոր բժշկի՝ Դենիս Պրոցենկոյի հետ և ընդգծել բուժանձնակազմի կատարած աշխատանքը: